Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վիլեն Գալստյանի համար 2016 թվականը հոբելյանական է

Վիլեն Գալստյանի համար 2016 թվականը հոբելյանական է
09.02.2016 | 18:39

Հայկական բալետային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի համար 2016 թվականը հոբելյանական է: Փետրվարի 12-ին անվանի արտիստը կդառնա 75 տարեկան:
Օպերային թատրոնում փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրվում է հոբելյարին: Մինչ ներկայացումը Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վ. Գալստյանի ծննդյան 75–ամյակին:
Ներկայումս Վիլեն Գալստյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ